Armenian | Հայերեն

Բարև Ձեզ:

Ուրախ ենք տեսնել ձեր հետաքրքրվածությունը մեր ուսումնասիրության նկատմամբ: Մենք գիտենք, որ դժվարին ժամանակաշրջան է բոլորիս համար՝ անձնական կյանքի մի շարք սահմանափակումներով: Սա ոչ միայն ազդում է առողջապահության, այլև մասնավորապես խոցելի խմբերի վրա: Տրանս անձանց առողջությունն ինչպես ենթադրում ենք սրա մի մասն է կազմում:

Ինչի՞ համար է այս ուսումնասիրությունը:
COVID-19 թոքերի վարակ է, որն առաջացել է կորոնավիրուսային SARS-CoV-2-ից: Ներկայիս COVID-19 համավարակը նոր և զանգվածային մարտահրավերներ է առաջացնում ամբողջ աշխարհում առողջապահական համակարգերի համար: Այն հսկայական սահմանափակումներ է մտցնում բուժօգնության տրամադրման գործում: Դա անխուսափելիորեն ազդում է տրանս անձանց վրա, որոնց համար առողջապահության հասանելիությունն արդեն իսկ սահմանափակված էր COVID-19 համավարակից առաջ, և այժմ ենթադրվում է, որ այս երևույթն ավելի է խորանում: Ավելին, նախորդ համավարակաբանության (Leung et al., 2009) և COVID-19 համավարակի (Wang et al., 2020) փորձերի վերաբերյալ ուսումնասիրությունները ցույց են տալիս նման իրադարձությունների բացասական ազդեցությունն ընդհանուր բնակչության և խոցելի ենթախմբերի՝ ինչպիսիք են առողջապահության ոլորտի մասնագետները (Li et al., 2020), հոգեկան առողջության վրա: Մինչ այս պահը, COVID-19 համավարակի ազդեցությունն ինչպես տրանս անձանց համար առողջապահական ծառայությունների, այնպես էլ տրանսգենդերների առողջության վրա կարող է գնահատվել հիմնվելով միայն ծաղրելի տեղեկատվության, օրինակ՝ բլոգային հրապարակումների կամ անհատական զեկույցների վրա (Loggins, 2020): Սակայն, դրանք տրանսգենդեր անձանց համար COVID-19 համավարակի ժամանակ բժշկական և հոգեբանական-սոցիալական խնամքի սահմանափակ հասանելիության հետևանքով առաջացած հատուկ բացասական ազդեցությունների վերաբերյալ ակնարկներ են: Այս ուսումնասիրությամբ ցանկանում ենք պարզել, թե COVID-19-ի հետևանքով ստեղծված իրավիճակից դուք անձամբ ինչպես եք տուժել, և ինչ հետևանքներ է այն թողել ձեր ֆիզիկական և մտավոր առողջության վրա:
Ի՞նչ հարցեր է պարունակում ուսումնասիրությունը:
Ուսումնասիրությունը պարունակում է մի շարք հարցեր ձեր, ձեր ներկայիս կենսապայմանների, առողջության պահպանման համար պահանջվող կարիքների, ֆիզիկական և հոգեկան առողջության մասին: Հարցերի մեծ մասը բազմակի ընտրությամբ հարցեր են, իսկ որոշ հարցերի դեպքում լրացուցիչ այնպիսի տեղեկատվություն շարադրելու հնարավորություն կունենաք, որը կարևոր կհամարեք: Խնդրում ենք առիթն օգտագործել մեզ գրելու համար: Ուսումնասիրության մասնակցությունն անանուն է և ամբողջովին կամավոր բնույթ է կրում: Կարող եք ցանկացած պահի չեղարկել ձեր մասնակցությունը՝ առանց պատճառաբանելու և որևէ թերություն առաջացնելու: Ուսումնասիրությանը մասնակցելը չպետք է կապված լինի առողջական որոշակի ռիսկերի հետ: Ձեզնից միայն խնդրում ենք զեկուցել ներկայիս COVID-19 համավարակի ձեր անձնական փորձի մասին: Մասնակցությունն անվճար է: Սակայն, մենք չենք կարող փոխհատուցել մասնակցության հետևանքով առաջացած ծախսերը: Ուսումնասիրության ընթացքում ստացած ամբողջ տեղեկատվությունը գաղտնի է մնալու և օգտագործվելու է բացառապես գիտական նպատակներով: Հարցաթերթը լրացնելու համար կպահանջվի մոտավորապես 20 րոպե:
Ո՞վ կարող է մասնակցել այս հարցմանը:
Մենք գիտակցում ենք տրանս անձանց տարաբնույթ լինելը, այդ իսկ պատճառով այս հարցումը բաց է բոլոր այն անձանց համար, ովքեր առնվազն 16 տարեկան են և իրենց նույնացնում, զգում և (կամ) նկարագրում են որպես տրանսգենդեր: Այստեղ մենք տրանս տերմինն օգտագործում ենք որպես հովանոց տերմին, որը ներառում է բազմաթիվ այլ տերմիններ՝ տրանսգենդեր, ոչ բինար, գենդերքվիր, տրանս տղամարդ, տրանս կին և այլն: Հարցման մեջ կարող եք նշել ձեր այն սեռը, որին ինքներդ ձեզ նույնացնում եք:
Ո՞վքեր են հետազոտական խմբի անդամները, և կա՞ արդյոք էթիկական նորմերի համապատասխանություն:
Հետազոտական խմբի անդամներն են` Կարեն Բադալյանը, ով Լեհաստանում գործող Եվրասիական առանցքային բնակչության առողջության ցանցի գործադիր տնօրենն է, Անդրեաս Կոհլերը և Թիմո Նիդերը՝ Գերմանիայի Համբուրգ-Էպենդորֆի համալսարանական բժշկական կենտրոնից և Ջոզ Մոթմանսը՝ Բելգիայի Գենտ համալսարանից: Սույն հետազոտության համար ֆինանսավորում չկա: Ուսումնասիրությունն էթիկական նորմերին համապատասխանության վերաբերյալ հաստատում է ստացել Համբուրգ-Էպենդորֆի համալսարանական բժշկական կենտրոնի Հոգեբանական-սոցիալական բժշկության կենտրոնի Տեղական հոգեբանական էթիկայի հանձնաժողովից (ՏՀԷՀ) (հ.՝ LPEK-0130, ամսաթիվ՝ 01.04.2020թ.):
Ինչպե՞ս են տրանսգենդեր անձինք ներգրավվել այս ուսումնասիրության մշակման մեջ:
Հետազոտության անդամների մի մասը տրանսգենդեր անձինք են: Հարցաթերթի մշակման հարցում լրացուցիչ խորհրդատվություն են ստացել տրանս կազմակերպություններից՝ Տրանսգենդեր Եվրոպայից, Եվրասիական առանցքային բնակչության առողջության ցանցից, FtM ֆենիքս խմբից, Բունդեսվերբանդ տրանսից և այլն:
Ի՞նչ կլինի արդյունքների հետ:
Քանի որ մենք գտնում ենք, որ COVID-19 համավարակի ազդեցությունը տրանս անձանց առողջության և առողջապահության վրա զգայուն խնդիր է, մենք կվերլուծենք ուսումնասիրության նախնական արդյունքները՝ մասնավորապես պետական մակարդակով: Նախնական արդյունքների հիման վրա տեղեկատվություն կտրամադրենք ինչպես տեղական տրանս կազմակերպություններին, այնպես էլ բուժաշխատողներին, և հույս ունենք, որ նրանք կտեղեկացվեն COVID-19 համավարակի ժամանակ տրանս անձանց կարիքների մասին: Երբ առցանց հարցումն ավարտվի, վերջնական արդյունքները հասանելի կդառնան մասնակից տրանս կազմակերպություններին և կհրապարակվեն գիտական հանդեսներում, ցանկալի է՝ բաց հասանելիությամբ: